Քաղաքացին բակային քարտը մոռացել էր բանկոմատում, որից կանխիկացվել է 100 հազար դրամ. ոստիկանություն

Մայիսի 21-ին հաղորդվել էր, որ Սևան քաղաքի մի բնակիչ քարտը մոռացել է բանկոմատում, որից կանխիկացվել է 100 հազար դրամ, իսկ քարտը գողացել են:

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՊՊԾ դասակում ստացված տեղեկություններն իրացնելիս, Սևանի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 11-ին մեղայականով բաժին է ներկայացել 44-ամյա մի տղամարդ: Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ ապրիլի 11-ին, օգտվելով բանկային քարտը բանկոմատի մեջ մոռանալու հանգամանքից, կանխիկացրել և գաղտնի հափշտակել է 100 հազար դրամը, իսկ քարտը նետել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել