Ի՞ նչ է ենթադրում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացված և ներկայումս իրականացվող դպրոցական սննդի մարդասիրական ծրագրերի փորձը վկայում է, որ դպրոցական սնունդը դրականորեն է անդրադառնում դպրոցականների կանոնավոր հաճախումներին և առաջադիմությանը, դրանով իսկ նպաստելով կրթության որակի բարձրացմանը:
Այսօր կայացած նիստում կառավարությունը քննարկել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին հավանություն տալու հարցը:
Ո՞ րն է ծրագրի նպատակը:
Ծրագրի ռազմավարական նպատակն է աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին ապահովել հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով:
Ծրագրի իրականացումը երկարաժամկետ հեռանկարում (10-15 տարի) ենթադրում է կրթության, առողջապահության(հավասարակշռված ռացիոնալ սնուցման գործոնները) ոլորտներում արդյունավետության բարձրացումը, սովի սպառնալիքի ևաղքատության նվազեցման խնդիրների լուծումը (հաշվի առնելով նաև այլ միջոցները), տեղական սննդի արտադրության խթանումը,նոր աշխատատեղերի ստեղծումը, երկրի ՀՆԱ -ում գյուղատնտեսության աճող ներդրումը:
5-10 տարիների կտրվածքում նախատեսվում է ավարտել ժամանակակից պահանջներին բավարարող դպրոցական սննդի ոլորտիձևավորումը, ինչը կապահովի հասարակության որոշ խմբի սննդի պահանջը` դպրոցականների ներգրավվածության և սննդակարգի հավասարակշռման առումով:
Միջնաժամկետ կտրվածքով (3-5 տարի) պետք է պայմաններ ստեղծվեն դպրոցական սննդի մատչելիությունը ապահովելու համար, զարգացվի դպրոցական սննդի հետ կապված նյութական արտադրությունը, անցկացվեն դպրոցական սննդամթերքի արտադրության մոդելների փորձարկումներ:
Ծրագրի իրականացման առաջին 1-2 տարիները կհանդիսանան նախապատրաստական շրջան, որը կներառի դպրոցական սննդի իրավական-նորմատիվային հենքի ամբողջացումը, ծրագրի կառավարման և իրականացման համար անհրաժեշտ տեղական ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումն ու զարգացումը: Այստեղ կարևորվում են նաև արտաքին օգնությունից դեպի ներքինաղբյուրներին փուլային անցումը, տարածքային առանձնահատկություններին համապատասխան տարբեր փորձնական ծրագրերի իրականացումը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել