Ինչպե՞ս դառնալ Ձմեռ Պապ

Արդեն երկրորդ տարին է` Երևանի Քաղաքապետարանը հայտարարել էր մրցույթ՝ Ձմեռ պապերի և Ձյունանուշների ընտրության համար: Լիցենզավորված մրցույթի արդյունքում Ձմեռ պապերին և Ձյունանուշներին տրվում է թույլտվություն` համապատասխան գործունեություն իրականացնելու համար:

 

«Տվյալ մրցույթի նպատակն է ամանորյա տոնական օրերին Ձմեռ պապերի և Ձյունանուշների կողմից կատարված աշխատանքները, մատուցած ծառայությունները դարձնել առավել որակյալ և արդյունավետ:

 

Այս տարի մրցույթին մասնակցել են 35 Ձմեռ Պապ, ընտրվել են 15-ը, իսկ Ձյունանուշ՝ 8-ը:

 

10 Ձմեռ պապերի և 2 Ձյունանուշների հայտ մերժվել է: Մրցույթին հաշվի է առնվել մասնակիցների արտաքին տեսքը, ձայնի տեմբրը և թեմատիկան»,- այն մասին Իրավաբան.net-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել