Քննչական պրակտիկայում ոտքերի հետքերը պակաս կարևոր չեն: Ոտքի հետքերով հնարավոր է որոշել հանցագործի տարիքը, հասակը, քաշը, նույնիսկ սեռը:
Հետքաբանական հետազոտման օբյեկտներ են հանդիսանում ինչպես կոշիկի, այնպես էլ բոբիկ և գուլպա հագած ոտքերի հետքերը:
Հետքերը, կախված առաջացման պայմաններից և մեխանիզմից, կարող են լինել ծավալային, մակերեսային, ստատիկ, դինամիկ, լոկալ և պերիֆերիկ:
Ծավալային հետքերը մնում են հիմնականում փխրուն մակերեսի վրա և դրանց հայտնաբերումը որևէ դժվարություն չի ներկայացնում:
Մակերեսային հետքերն առաջանում են կոշիկի ներբանի կամ ոտնաթաթի ազդեցությամբ հետք ընդունող օբյեկտի մակերեսային փոփոխությունների հաշվին:
Դրանք կարող են առաջանալ երկու եղանակով. առաջինը` երբ կոշիկից որոշ նյութեր են մնում հետք ընդունող օբյեկտի վրա, կամ երբ հետք ընդունող օբյեկտն է որոշ նյութեր թողնում կոշիկի վրա:
Ոտքերի հետքերը լինում են նաև ստատիկ ու դինամիկ:
Ստատիկ հետքերն առաջանում են այն դեպքում, երբ անձը կանգնած է կամ քայլելիս վերջին շարժումը դադարել է, իսկ դինամիկ հետքերն առաջանում են սահքի ժամանակ:
Հ.Գ. Որքան էլ «կատարյալ » լինի հանցագործությունը, միևնույն է առանց հետքերի չի կարող լինել:
Աղբյուրը` Իրավաբան.net