Դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ԴԱՀԿ ծառայության բաժնի պատճառով հետաձգված քաղաքացիական գործի քննությունը նշանակվել էր այսօր` դեկտեմբերի 25-ին: Հիշեցնենք, որ խոսքը քաղաքացու չվճարված աշխատավարձի բռնագանձման պահանջով հայցի քննության մասին է: Սակայն այսօր դարձյալ հետաձգվեց գործի քննությունը, ընդ որում` նույն պատճառով: Բանն այն է, որ գործին առնչվող ապացույցները դատարանը պահանջել էր պատասխանողից, սակայն պատասխանողի կողմից այդ փաստաթղթերը չներկայացնելու պատճառով դատարանը որոշում էր կայացրել պահանջվող ապացույցները ձեռք բերել Շիրակի մարզի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Դատարանը քննարկելով այն հանգամանքը, որ պահանջվող փաստաթղթերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար և քանի որ Շիրակի մարզի ԴԱՀԿ ծառայության բաժինը դատարան չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը, ուստի որոշեց հետաձգել դատական նիստը և հաջորդ դատական նիստ նշանակեց 2013թ. հունվարի 16-ին, ժամը 16.30-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net