Ապրիլի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա Ռուսկի կղզու վրա:
Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով աղբյուրները:
Կիմ Չեն Ընը ապրիլի 24-ին կժամանի Ռուսաստան, նույն գնացքով, որով նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը եկել էր 2002 թվականին:
Թերթը գրում է, որ հանդիպումից հետո, երեկոյան Պուտինը կմեկնի Չինաստան, իսկ Կիմ Չենը կմնա Վլադիվոստոկում մեկ օր: