Ethiopian Airlines-ի ինքնաթիռի կործանման հետևանքով ոչ ոք չի փրկվել

Եթովպիայում Ethiopian Airlines-ի ինքնաթիռի կործանման հետևանքով ոչ ոք չի փրկվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ Boeing 737-ը ինքնաթիռը, որը պատկանում է Ethiopian Airlines-ին, Քենիա ուղևորվելու ճանապարհին կործանվել էր։

Ինքնաթիռում եղել է 149 ուղևոր և անձնակազմի ութ անդամ: Այս մասին, ինչպես փոխանցում  BBC – ն, հայտարարել է Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալին:

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել զոհվածների հարազատներին: Փրկվածների մասին տեղեկություն չի հաղորդվել:

Ինքնաթիռը կանոնավոր թռիչքներ էր իրականացնում Եթովպիայի եւ Քենիայի մայրաքաղաքների միջեւ, Ադիս Աբեբայի և Նայրոբիի միջև, հայտնում է Al Jazeera- ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել