Ո ՞ր մարմիններում չի կարելի գործադուլ հայտարարել

Գործադուլը կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է:

 

Արգելվում է գործադուլ հայտարարել ոստիկանության, զինված ուժերում, պահպանության ծառայություններում, ինչպես նաև կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջրամատակարարաման, գազամատակարարման կազմակերպություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում:

 

Նման կազմակերպությունների աշխատողների առաջադրված պահանջները քննարկվում են սոցիալական գործունեության հանրապետական մակարդակում` համապատասխան արհեստակցական կազմակերպության և գործատուի մասնակցությամբ: Տարերային աղետի գոտիներում, ինչպես նաև այն տարածաշրջաններում, որոնցում սահմանված կարգով հայտարարված է ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ (դրություն), գործադուլներն արգելվում են մինչև տարերային աղետի հետևանքների վերացումը կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի (դրության) սահմանված կարգով վերացումը:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել