ՊՎԾ կողմից կատարված ուսումնասիրության նյութերի հիման վրա Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել

Պետական վերահսկողական ծառայության՝ ՀՀ ոստիկանության և «Ուկռինվենստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում սույն թվականի փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գործը կատարման համար ուղարկվել է նախաքննության ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Այս մասին հայտնում են ՊՎԾ մամուլի ծառայությունից:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել