Սեղմ­ված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպա­տա­կով կիրառվող չափման միա­վորը՝ 1000 խորանարդ մետրը, կփոխարինվի 1 տոննայով

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան փետրվարի 15-ին կառավարության հավանությանը կներկայացնի hարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 21-րդ տողում փոփոխություն կատարելու նախագիծը:

Նախագծով առաջարկվում է սեղմ­ված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպա­տա­կով կիրառվող չափման միա­վորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգա­հե­ռաբար վերահաշ­վար­կելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը: Մասնավորապես, նախագծով առա­ջարկ­վում է չափման միավորը վերա­նա­յել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորա­նարդ մետրի և 1 կիլո­գրամի փոխ­հա­րաբերակցության՝ տեսությամբ ու գիտա­կա­նո­րեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ): Այս պարագայում 1 տոննա սեղմված բնա­կան գազի ակցիզային հարկի դրույ­քա­չափին համապատասխանող հաշվարկային մեծու­թյունը կկազմի շուրջ 34867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահ­մա­նել մի փոքր ավելի ցածր մակար­դա­կում՝ 1 տոննայի հաշվով 34000 դրամ:

Կառավարության հավանությունը ստանալուց հետո այն կքննարկվի Ազգային ժողովում: Ընդունման դեպքում օրենքի դրույթը ուժի մեջ կմտնի 2019 թվականի ապրիլի 1-ից:

Նախագծի ընդունման նպա­­­տակը, ըստ նախարարության, սեղմված բնա­կան գազի՝ ակցիզային հարկով հարկման համար հիմք հան­դի­սա­­ցող չափման միավորի փոփոխությամբ տրանսպորտային միջոցը գազով շահագործող շուրջ 700 հազար սպառողների իրավունքների պաշտպա­նու­թյունն է և այս ոլորտում իրա­կա­նացվող հարկային վարչարարության արդյունավե­տու­թյան բարձրացումը:

Հիմանվորման մեջ նշված է, որ խնդիրը կայանում է նրանում, որ թեև ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1101-Ն որոշմամբ հաստատված՝ ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուց­ման և շահագործման նվազագույն պահանջները սահմանող տեխնիկական կանո­նա­կարգի 87-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ բնական գազի կոմպրեսացված վառե­լիքի լիցքավորման բաշ­խիչ աշտարակները պետք է վաճառված գազի քանակության չափումն իրականացնեն կիլո­գրամ­­ներով, այդուհանդերձ, հաշվի առնելով այն, որ ակցի­զա­յին հարկի գծով հարկային պար­տավորությունների հաշվարկման համար կիրառվում է խորանարդ մետրի չափման միա­վորը, վաճառված գազի քանակության չափումն իրա­կա­նաց­վում է խորանարդ մետրերով՝ բաշխիչ աշտա­­րակում առկա ստուգաչափման ենթակա գազի կշիռը որոշող չափման միջոցի ցուցմունքը բազմապատկելով գազի խտությամբ պայմանավորված գործակցով, որի տվյալը էլեկտրոնային հան­գույցի միջոցով մուտքա­գրում է գազալցակայան շահագործող տնտեսվարող սուբյուկտը: Ստեղծ­ված իրավի­ճա­կում մի կողմից ձևավորվում են սպառողների իրավունքների խախտման ռիսկեր՝ կապ­ված ձեռք բերվող սեղմված բնական գազի ծավալի ճիշտ չափման հետ, իսկ մյուս կողմից բարդանում է այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարությունը:

Նախագծի ընդուն­­­ման արդյունքում ակնկալվում է պաշտպանել տրանս­պոր­տային միջոցը գազով շահա­­գործող շուրջ 700 հազար սպառողների իրավունքները և զուգահեռաբար բարձ­րաց­նել այս ոլորտում իրա­կա­նացվող հարկային վարչարարության արդյունավե­տու­թյունը:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել