Գիշերային ակումբում տեղի ունեցածը բացահայտվեց. ոստիկանություն

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, փետրվարի 13-ին բաժին են հրավիրվել մի քաղաքացուհու, որը հաղորդում է տվել, որ փետրվարի 12-ին, ժամը 3-ի սահմաններում գիշերային ակումբի առանձնասենյակներից մեկում, ոմն Ջոն ժետոններ է նետել իր վրա և սեռական բնույթի հայհոյանքներ տվել, իսկ երբ ինքը փորձել է սենյակից դուրս գալ, նա ատրճանակով կրակել և գարեջրի շիշ է նետել իր ուղղությամբ, ինչից հետո ինքը փախել և թաքնվել է: Տղամարդը մոտ 20 րոպե հայհոյանքներ տալով, փնտրել է իրեն, ինչից հետո նրան կարողացել են դուրս հանել ակումբից:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ջոնը Վանաձորի բնակիչ, 1993 թվականին ծնված Ջանիբեկ Մ.-ն է:
Նա ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը մեղայականով ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժին, ներկայացրել է գործարանային համարով ատրճանակի նմանվող առարկան:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Ատրճանակի նմանվող առարկան վերցվել է:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել