Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը:
Առաջարկվում է օրենքի 2-րդ հոդվածը շարադրել այսպես՝
«Հոդված 2. | Կառավարության կազմը և կառուցվածքը |
- Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:
- Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) շրջակա միջավայրի նախարարությունը,
7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը:
Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ: