Մենք կողմ քվեարկել չենք կարող. Գագիկ Ծառուկյանը՝ կառավարության ծրագրի մասին

Ինչպես նշել ենք այսօր Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ծրագրի նախագիծը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարության ծրագիրը գեղեցիկ է գրված, 2-3 դրույթի իրականացման դեպքում դրական փոփոխություններ կլինեն, սակայն նախապաշարմունքներ էլ ունի.

«Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող»,- ասաց Գ. Ծառուկյանը։

Նրա խոսքով,  տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է  գումար, մեխանիզմներ, որոնք այդօր չկան:

«Ներդրումների համար ևս անհրաժեշտ է տնտեսական աճ։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է, որ օրենքներ փոխվեն, պայմաններ։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, մերը պետք ավելի լավ լինի»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել