Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառվարության ծրագիրը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց նաև, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին հարցը:
Ազգային ժողովի պատգամավորի մանդատ տրվեց թիվ 4 ընտրատարածքից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Վարդան Նելսոնի Աթաբեկյանին: