Մարտի 1-ի համար նախատեսված չի եղել, որ ոստիկանությունը կոշտ ուժ կիրառի ցուցարարների նկատմամբ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների և որոշ մանրամասներ ներկայացրել:

«Մարտի 1-ի առավոտվա ոստիկանական գործողության վերաբերյալ նախնական պայմանավորվածություն եղել է, որ որևէ բռնություն, որևէ կոշտ հակադրություն, հկամարտություն՝ Ազատության հրապարակում  գտնվող ցուցարարների հետ չպետք է լինի: Այնտեղ նախատեսված էր, գործուղություն, որը չէր ենթադրում կոշտ գործողություններ՝ ուժի կիրառմամբ: Այնտեղ պետք է զննություն կատարվեր, որովհետև օրեր շարունակ ստացվում էին օպերատիվ տեղեկություններ, որ Ազատության հրապարակում հավաքված անձնացից ոմանց մոտ առկա են զենքեր, ընդհուպ մարտական ինքնաձիգեր և մարտական նռնակներ:

Նրա խոսքով, այդ օրը՝ լուսադեմին, ոստիկանությունը մոտեցել է Ազատության հրապարակ, որպեսզի կատարի նախատեսված գործողությունը:

«Սակայն, երբ ոստիակական ուժերը մոտեցել են այդտեղ, ցուցարարները և այնտեղ գտնվող անձիք նախապես զգուշացված են եղել ոստիկանների գալու վերաբերյալ, և երբ ոստիկանները հայտարարել են իրենց գալու նպատակներ մասին՝ ոստիկանների ուղղությամբ քարեր են նետվել ու ոստիկաններին դիմադրություն է ցուցաբերվել,-մանրամասնում է փաստաբանը:

Հայկ Ալումյանը նշում է, որ ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, որը մինչ այդ նախատեսված չէր:

«Իրադարձությունները զարգացել են էսկալացիայի տրամաբանությամբ, որի արդյունքն արդեն դուք գիտեք: Ոստիկանությւոնը ստիպված է եղել կիրառել ուժ և ցրել այդտեղ գտնվող անձանց: Այս զարգացման մասին պարոն Քոչարյանը իմացել է միայն մյուս օրն առավոտյան շուտ, երբ  եկել է աշխատանքի: Սրա մասին է ասված եղել պարոն Քոչրայնի գրքում և նրա պաշտպանի կողմից է ներկայացվել, բայց շատ հակիրճ, ինչն էլ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ եթե որևէ հակասություններ լինեն իրենց՝ պաշտպանների և Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների միջև, ապա պետք է հիմք ընդունել 2-րդ նախագահի ասվածը, ով անմիջական մասնակցություն է ունեցել դեպքերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել