ՃՈ. տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների մասին SMS ծանուցումները ժամանակավորապես չի գործի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ծանուցումները ուղարկելու համակարգը, նոր ծրագրային համակարգի ներդրմամբ պայմանավորված, մինչև 2019 թվականի փետրվարի 18-ը չի գործելու:

Նոր համակարգով ծանուցումներն ստանալու համար անհրաժեշտ կլինի կրկին գրանցվել համապատասխան կայքում (ինչը լինելու է անվճար), ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայցում ենք վարորդների ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել