ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը: Մինչ այդ նա Արմավիրի ոստիկանության բաժնի պետն էր:
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով.
- աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղղարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Գարիկ Գերասիմյանը,
- Արտաշատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ,
- Ռուբեն Ներսիսյանը նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ և ամիսներ առաջ ոստիկանապետի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ,
- Ալիկ Մամիկոնյանը ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ,
- Կարեն Բաբերյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի օպերգծով տեղակալ,
- Նարեկ Սիմոնյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալ,
- Հայկ Վարդանյանը նշանակվել է ճանապարհային ոստիկանության իրվաբանական բաժնի պետ: Մինչ այդ ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը Վալրիյ Օսիպյանի հրամանով ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել ՀՀ ՃՈ պետի տեղակալ:
- Արթուր Մկրտչյանը նշանակվել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետ,
- Բազումի բաժնի պետ Կարեն Հակոբյանը Վալրիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ,
- Վարդենիսի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը ազտավել է աշխատանքից՝ թոշակի անցնելու կապակցությամբ,
- Վարդենիսի բաժնի պետ է նշանակվել Սամվել Գալստյանը,
- Դավիթ Գևորգյանը ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Աշտարակի բաժնի պետ,
- Աշտարակի բաժնի պետ Ալբերտ Երիցյանն էլ ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ: