Հունվարի 29-ին տեղի ունեցավ «Աշխատողների իրավունքների պաշտպանության մոնիթորինգ» ծրագրով ոլորտի շահագրգիռ կողմերի հետ հանդիպումը: Ծրագիրն իրականացվում էԵվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:
Հանդիպմանը մասնակցում էին ոլորտի հետ առնչվող պետական, հասարակական, միջազգային կառույցներ և փորձագետներ։ Թեման հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն ունի. ոլորտի տարիներով կուտակված խնդիրները այսօր ավելի քան արդիական են, ինչը ապցուցեց նաև հանդիպման ակտիվ, դինամիկ ընթացքը։
Ծրագիրը նախատեսում է իրականացնել առավել խոցելի շերտի՝ առևտրի ոլորտում ներգրավված աշխատողների աշխատանքային պայմանների, գործատուների հետ փաստացի և իրավական հարաբերությունների վերլուծություն և մենիտորինգ՝ որպիսզի ապցուցելի և առարկայական փաստերի առկայությամբ լուսաբանվեն ոլորտի խնդիրները։ Շահագրգիռ կողմերի հանդիպումը այս ծրագրի համար ուներ կարևոր նշանակություն, քանի որ առաջին հայացքից պարզ թվացող խնդիրները իրականում ենթադրում են ոչ պարզ լուծումներ։ Այժմ ՀՀ-ում փաստացի բացակայում է այն կոնկրետ գործադիր մարմինը, որը իրավասու է ամբողջությամբ զբաղվելու աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերով։ Իսկ դատական կարգով խախտված իրավունքների վերականգնումը բարդ հասանելի է և ծախսատար։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող Մարատ Ատովմյանը։ Ծրագրի կազմակերպիչները ներկայացրեցին ծրագրի բաղադրիչները, որոնք են՝
1․Ցանցային վաճառասրահների և սուպերմարկետների, աշխատողների իրավունքների պաշտպանության գործող օրենքների կիրարկման մեխանիզմների ուսումնասիրություն,
2․Աշխատողների իրավունքների վերաբերյալ ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման գործառույթների ուսումնասիրություն,
3․Աշխատողների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների մշակում և վերահսկողության գործիքների կիրառում:
Ներկայացվեց ոլորտի իրավիճակը, որով կազմակերպությունը զբաղվում է արդեն մի քանի տարի՝ փորձելով անհատական լուծումներ տալ կոնկրետ դեպքերին, ինչը սակայն չի կարող հանդիսանալ խնդրի բավարար լուծում։ Ներկայացվեց սոցիալակն հարցման անցկացման մեթոդաբանությունը։ Ծրագրի սոցիոլոգի կողմից ներդրվել են օբյեկտիվ հարցում անցկացնել գործիքներ, որոնք մինիմումի կհասցնեն արդյունքների հնարավոր սխալները։
Հանդիպմանը ներկա Հայաստանի արհմիությունների փոխնախագահ Բորիս Խառատյանը ներկայացրեց համատիրությունների գործունեության սկզբունքները, համատիրությունների համար օբյեկտիվ և սյուբեկտիվ բարդությունները՝ աշխատողների իրավունքների պաշտպանության համատեքստում։
Իրականում բավական մեծ մասնագիտական և փորձագիտական ներուժ պարունակող այս կառույցը նույնպես սահմանափակված է իր գործողություններում և այսօր չի հանդիսանում աշխատողների իրավունքների պաշտպանության գործուն դերակատար։
Հանդիպմանը ներկա էր ՀՀ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը, ով ևս հաստատեց ծրագրի կարևորությունը և հայտնեց, կառույցի իրավասության շրջանակներում, աջակցության պատրաստակամության մասին։ Պարոն Այվազյանը մատնանշեց նախկին աշխատանքային տեսչության գործունեության բացասական կողմերը, որի հետ հիմնականում համաձայն էին ներկաների մեծամասնությունը։
Իսկ քննարկման մասնակիցների կողմից առաջ քաշվող նոր, առավել արդյունավետ կառույցի ստեղծման թեմայի քննարկումը վիճելի հարց էր։ Հանդիպմանը ներկա էր նաև
Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Մարիաննա Ավդալյանը, ով ներկայացրեց Հայաստանի կողմից վավերացրաց ԱՄԿ կոնվենցիաները, նրանց կենսագործունեության երաշխիքները և ԱՄԿ կողմից իրականացվող նախագծերը։ Հանդիպմանը ներկա էին միջազգային սերտիֆիկացված փորձագետներ, գործարաների միության ներկայացուցիչներ, կազմակերպության անդամներ և կամավորներ։ Նախապես պլանավորված երկժամյա հանդիպումը տևեց երեք ժամ, բուռն քննարկումներով, բանավեճերով, ինչպես նաև հետագա համագործակցության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելով։