Կադաստրի «Արաբկիր» գրասենյակը շարունակում է աշխատել շաբաթ օրերին նույնպես։ Երևանի մյուս երկու գրասենյակները՝ «Կենտրոն» և «Շենգավիթ», որոնք 2018թ. նոյեմբեր ամսից նույնպես աշխատել են շաբաթավերջին, այսուհետ չեն աշխատի շաբաթ և կիրակի օրերին։
Այս մասին հայտնում են կադաստրի կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Արաբկիր» գրասենյակի հասցեն է՝ Երևան, Կոմիտասի 35/2։ Աշխատանքը սկսվում է ժամը 9։00-ին և ավարտվում ժամը 18։00-ին՝ առանց ընդմիջման։ Հանգստյան օրը՝ կիրակի։ Գրասենյակ կարող են դիմել բոլորը՝ անկախ նրանից, թե որ երկրից են, որ քաղաքից են կամ որ գյուղից։
Շաբաթ օրվա համար աշխատողները վարձատրվում են իրենց դրույքաչափի կրկնապատիկով։ «Աշխատողներին՝ համարժեք վարձատրություն և փոխհատուցում, այցելուներին՝ սպասարկման և միջավայրի որակ». սա′ է մեր նշանաբանը, որը փորձում ենք կյանքի կոչել։