ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 38-րդ հոդվածով՝
1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի փետրվարի 6-16-ը ներառյալ:
2. Արթուր Վանեցյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին կփոխարինի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը»: