ՊԵԿ նախագահի և նրա տեղակալների աշխատավարձերի չափերը՝ համաձայն օրենքի

Իրավաբան Լուսինե Նալբանդյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ներկայացրեց, թե բացառապես «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով որքան է կազմում ՊԵԿ նախագահի, նրա առաջին տեղակալի և տեղակալի աշխատավարձերի չափերը:

«Նշեմ, որ, հիմք ընդունելով բազային աշխատավարձի չափը, ՊԵԿ նախագահի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 ՀՀ դրամ, նրա առաջին տեղակալի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 ՀՀ դրամ: Իսկ ՊԵԿ տեղակալների աշխատավարձը կազմում է 562 հազար 190 ՀՀ դրամ»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել