Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ և ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ՝ ներառյալ հեռախոսային լոգիններ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Այս փաստաթղթում տեղադրել եմ կոտրած հաշիվները՝ հեռացնելով գաղտնաբարեռը։ Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում)- եթե կաք այստեղ – շուտ մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի ադրբեջանցիք հաշիվները չեն տարել։
P.S. հաքերները հայտարարում են, որ 10 հազար հաշիվ են գողացել, բայց խիստ գերագնահատում են իրենց արածը, մեծ մասը կրկնվող հաշիվներ են»,– գրել է նա։