Հակոբ Նազարյանը դադարեցրել է անդամակցությունը ԲՀԿ-ին, ինչպես նաև ինքնաբացարկ հայտնել կուսակցության ընտրացուցակից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև հայտնել եմ ինքնաբացարկ և հանել իմ թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Հակոբ Նազարյանը 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, Մալաթիա-Սեբաստիա տարածքային խորհրդի նախագահ: 2017թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Հակոբ Նազարյանը 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր է եղել: Նշենք, որ 2017-ին Մալաթիայից ընտրված Հակոբ Նազարյանից առաջ ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկ էր հայտնել 2 հոգի, որպեսզի Մալաթիայի ԲՀԿ կառույցի ղեկավար Հակոբ Նազարյանը լիներ խորհրդարանում։

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նույնը սպասվում է նաև 7-րդ գումարման ԱԺ-ում և Նազարյանը կդառնա պատգամավոր, սակայն նա ինքնաբացարկ հայտնեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել