Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 17-ին, ստորագրել է նոր հրամանագիր.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Քրիստիան ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ)»:
Մեկ այլ հրամանագրով նա հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնից: