Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ Թբիլիսիի ծայրամասում գտնվող Մեծ Դիղոմի թաղամասում բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում՝ բնական գազի արտահոսքի պատճառով պայթյուն է եղել: Պայթյունի հետևանքով 4 անձ է զոհվել, կան նաև վիարվորներ:

Վրաստանի վարչապետի որոշման համաձայն՝ Թբիլիսիում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած ողբերգության հետ կապված, հունվարի 17-ին երկրում սգո օր է հայտարարվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել