Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 15-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն Երևանի քաղաքապետարանի և «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության միջև 06.06.2003 թվականին կնքված «Հավատարմագրային կառավարման մասին» պայմանագրով ստանձնված պարտավորությունների շրջանակներում Երևան համայնքի հանդեպ «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության ունեցած պարտավորությունների ծավալը պարզելու նպատակով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, հետևյալ կազմով.
Աշխատանքային խմբի ղեկավար
Կարինե Դանիելյան -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Իրավաբանական վարչության նորմատիվ իրավական ակտերի մշակման և իրավական փորձաքննության բաժնի պետ
Աշխատանքային խմբի անդամներ
Ալեքսանդր Մարտիրոսյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի պետ
Լիլիա Հարությունյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության կազմակերպությունների եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ
Սյուզաննա Սերոբյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության ոչ հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժնի առաջատար մասնագետ
Կարգադրությամբ աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարավել է յուրաքանչյուր ամիս ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
Իսկ կարգադրության կատարման հսկողությունը դրվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի վրա։