«ՀՔԾ քննիչը բանավոր մերժել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի՝ Մայրապետյանի անձնագիրըվերադարձնելու դիմումը, որի գրավոր պատասխանը դեռևս չկա: Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկականմիջամտության Գերմանիայում՝ կյանքի ցուցումով: Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ <<Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան>>։Ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է: Այն կլինիկայում, որտեղ նախկինում բուժվել է Սամվել Մայրապետյանը ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շտապ կարգով համապատասխան բուժում ստանալու նպատակով։ ՀՔԾ-ից Մայրապետյանի փաստաբանին գրավոր չպատասխանելու պատճառը գուցե կայանում էնրանում, որ ՀՔԾ-ում նախատոնական տրամադրություն է, քանի որ պետական այս մարմինը փակ է մինչև 2019 թվականիհունվարի 8-ը։ Փաստորեն, այնպիսի պայմաններում, երբ անձի կյանքը վտանգի տակ է, ՀՔԾ–ում դիմումին ընթացք չտալու համարկարող են արդարանալ նրանով, որ քննիչները տոնում են Նոր Տարի և Սուրբ Ծնունդ կամ առնվազն՝ նախապատրաստվումտոներին։ Առավել զարմանալի է, երբ պետական այս իրավասու մարմինը, որը կոչված է իրականացնել հանրային ծառայություն,նույնիսկ հերթապահ աշխատակից չունի տոնական օրերին, որը իրավունք կունենա շտապ կարգով ընթացք տալ և պատշաճձևաչաձով պատասխանել կյանքի ցուցում պարունակող նմանատիպ դիմումներին։ Նման հանգամանքում միակ հնարավոր ելքըՄարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն է։ Հուսով ենք, որ ի պատասխան միջազգային այս ատյանիհաղորդագրությանը Նոր Հայաստանինորաթուխ իշխանությունները չեն խնդրի նրանց սպասել մինչև հունվարի 8-ը՝ երբ ՀՔԾպաշտոնատար անձինք տոներից կվերադառնան աշխատանքի։
Այսպիսով, եթե այդ խախտումների արդյունքում Սամվել Մայրապետյանի առողջությանը հասցվի անդառնալի վնաս ևնրա կյանքը հայտնվի անխուսափելի վտանգի առաջ, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ իշխանությունները։
Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 27-ին դատարանը բավարարել էր Սամվել Մայրապետյանի պաշտպաններիսներկայացրած միջնորդությունը կալանավորումը 30 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատարանի որոշմանհամար առանցքային նշանակություն էր ունեցել Սամվել Մայրապետյանի ծանր առողջական վիճակը, որն անհամատեղելի էկալանքի հետ։ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վատթարացումն արձանագրվել էր դեռ կալանքից նրա ազատումից օրեր առաջ, երբ դատաբժշկական փորձաքննության շրջանակում լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով Մայրապետյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Կալանքից ազատվելուց հետո առ այսօր Սամվել Մայրապետյանը շարունակում է մնալ հիվանդանոցում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո»:
Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ