Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմը 2018-ի սեպտեմբերի 18-ին պայմանգիր է կնքել անհատ ձեռնարկատեր Սանամ Գրիգորյանի հետ:
Նախարարությունը պայմանագրի շրջանակում ԱՁ-ից գնել է «Կարին» թևնոց – հուշանվեր և դրա տուփը՝ համապատասխանաբար 75 հազար և 3500 դրամ արժողությամբ:
2018-ի դեկտեմբերի 5-ին երկու պայմանագիր է կնքվել «Շշուկ» ՍՊ ընկերության հետ, որոնց համաձայն, ձեռք է բերվել հուշանվեր՝ տղամարդու և կանացի հայկական տարազներ:
Տղամարդու տարազն արժեցել է՝ 225 000 դրամ, կանացին՝ 275 000 դրամ: