Երևանի քաղաքապետարանը 2018-ի նոյեմբերի 9-ին պայմանագիր է կնքել «ՍԱՍ-գրուպ» ՍՊ ընկերության հետ: Պայմանագրի համաձայն՝ քաղաքապետարանը ընդհանուր 820 հազար դրամ արժողությամբ ձեռք է բերել մրգեր, չրեր, թեյ, սուրճ և ընկուզեղեն:
Նշվում է, որ գնվել է.
- խնձոր – (26 000 դրամ, 20 կիլոգրամ) թարմ, պտղաբանական I խմբի, Հայաստանի տարբեր տեսակների, նեղ, տրամագիծը 70-75 մմ-ից ոչ պակաս, առանց կեղևի վնասվածքների, փոսիկներն ու կարկտահարվածության հետքերը 2 սմ-ից ոչ ավելի, ԳՈՍՏ 21122-75, անվտանգությունը և մակնշումը՝ ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 21-ի N 1913-Ն որոշմամբ հաստատված «Թարմ պտուղ-բանջարեղենի տեխնիկական կանոնակարգի» և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի:
- Բանան – (13 500 դրամ, 15 կիլոգրամ) թարմ, դեղնականաչավուն/ ոչ խակ, ոչ շատ հասուն/ պտղաբանական II խմբի (15-17 սմ-ից ոչ պակաս), ԳՕՍՏ Ռ 51603-200: Անվտանգությունը և մշակումը՝ ըստ ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 21-ի N 1913-Ն որոշմամբ հաստատված «Թարմ պտուղ-բանջարեղենի տեխնիկական կանոնակարգի» և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի:
- Ընկուզեղեն – (153 000 դրամ, 17 կիլոգրամ) մշակված ընկուզեղեն՝ ՀՀ գործող նորմերին և ստանդարտներին համապատասխան:
- Չիր – (78 000 դրամ, 10 կիլոգրամ) ծիրանաչիր, սև սալորաչիր, տանձի չիր, խնձորի չիր, դեղձի չիր և բալի չիր: Գործարանային մշակման, պահպանված 5 C-ից մինչև 25 C ջերմաստիճանում 70%-ից ոչ ավելի խոնավության պայմաններում: ԳՕՍՏ 28501-90: ՀՀ գործող նորմերին և ստանդարտներին համապատասխան:
- Շոկոլադեղեն – (455 000 դրամ, 70 կիլոգրամ) շոկոլադապատ կոնֆետներ: Տվյալ տիպին բնորոշ համով և հոտով, առանց կողմնակի համի և հոտի, հարթ կամ ալիքաձև մակերևույթի նախշերով կամ առանց դրանց: Չի թույլատրվում աղտոտվածություն և վնասատուներով վարակավածությամբ մասեր: ԳՕՍՏ 31721-2021: Ըստ սահմանված բնութագրի: Անվտանգությունը՝ ըստ N 2-III-4.9-01-2010 հիգիենիկ նորմատիվների, իսկ մակնշումը՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի:
- Սև սուրճ – (72 000 դրամ, 120 տուփ) բնական բոված, դարչնագույն փոշի, հատիկների կեղևի ներառումով, համը դուրեկան, տարբեր երանգներով (թթու, դառը, տտիպ և այլն), բույրը նուրբ և վառ արտահայտված, առանց կողմնակի համի և հոտի, խոնավության զանգվածային մասը՝ թողարկման ժամանակ՝ 4 տոկոսից ոչ ավելի, պահման ժամկետի ընթացքում՝ 7 տոկոսից ոչ ավելի: Կոֆեինի զանգվածային մասը հատիկավոր և աղացած սուրճում՝ 0.7 տոկոսից ոչ պակաս, աղացվածքի մեծությունը՝ N 095 մաղով անցնող սուրճ 98.5%-ից ոչ պակաս «թուրքական» սուրճի համար և 90.0%-ից ոչ պակաս մնացած սուրճերի համար: Կողմնակի խառնուկների ներկայությունը չի թույլատրվում: Անվտանգությունը՝ ըստ N 2-III-4.9-01-2010 հիգիենիկ նորմատիվների, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի:
- Սև թեյ – (11 250 դրամ, 15 տուփ) բայխաթեյ սև, խոշոր տերևներով և հատիկավորված, չափածրարված փափուկ կամ կիսակոշտ փաթեթներումը՝ գործարանային, 200-250 գր պարունակությամբ, փունջը՝ բարձրորակ և առաջին տեսականի: Անվտանգությունը՝ ըստ N 2-III-4.9-01-2010 հիգիենիկ նորմատիվների, իսկ մակնշումը՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի: Սև թեյ, մակնշումը՝ ընթեռնելի:
- Կանաչ թեյ – (11 250 դրամ, 15 տուփ) բայխաթեյ կանաչ, խոշոր տերևներով և հատիկավորված, չափածրարված փափուկ կամ կիսակոշտ փաթեթներումը՝ գործարանային, 200-250 գր պարունակությամբ, փունջը՝ բարձրորակ և առաջին տեսականի: Անվտանգությունը՝ ըստ N 2-III-4.9-01-2010 հիգիենիկ նորմատիվների, իսկ մակնշումը՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի: Կանաչ թեյ, մակնշումը՝ ընթեռնելի:
Ալիսա Չիլինգարյան