Վարչապետի աշխատակազմին մոտ 12 մլն կտրամադրվի՝ աշխատավարձերի վճարման համար

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կառավարությանհավանությանն  է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2018 թվականի կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին վարչապետի աշխատակազմին 2018 թվականին հատկացնել 12 միլիոն 100 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով»):

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ անհրաժեշտություն է առաջացել վճարել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների աշխատավարձերը: Վճարման ենթակա գումարների հաշվարկման համար հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված աշխատակիցների ցանկը:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել