Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը կառավարության հավանության է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել շահառուներին տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների գները, ինչպես նաև յուրաքանչյուր շահառուի համար նախատեսված ապահովագրական գումարի և ապահովագրավճարի մեծությունը՝ ապահովագրավճարի հաշվարկներում հիմք ընդունելով վնասաբերության (հատուցումների հարաբերությունն ապահովագրավճարներին) 90 տոկոս ուղենշային մակարդակը:
Իսկ որոշման ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կկազմակերպվի առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ 2018 թվականին շահառուների բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմանագրերում փոփոխություններ կատարելու գործընթացը:
2018 թվականի պայմանագրերում փոփոխություններ կատարելու ընթացքում հիմք կընդունվի սույն որոշումն ուժի մեջ մտնելու նախորդ ամսվա 1-ի դրությամբ էլեկտրոնային շտեմարաններում գրանցված շահառուների թիվը:
Մանրամասները՝