Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամները Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում և Կապանում հանդիպումներ անցկացրեցին՝ մայրաքաղաքում և մարզերում գործող կոալիցիայի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից պատվիրակներ ընտրելու նպատակով:
Ընտրված պատվիրակները մասնակցելու են դեկտեմբերի 19-ին Երևանում կազմակերպվելիք Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուցպիոն կոալիցիայի 3-րդ ժողովին:
Նշենք, որ համաժողովին ներկայացվելու է կոալիցիայի 21.07.2017-31.10.2018 ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը, քննարկվելու է կոալիցիայի 2019-2023 թվականների ռազմավարական պլանը: Տեղի են ունենալու նաև կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրություններ:
Նշենք, որ Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է 97 ՔՀԿ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: