ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ նախնական տվյալների համաձայն ստացվել է հետևյալ պատկերը:
Այսպիսով, անցողիկ քվեներ ստացել են՝
- «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը – 884 456 կամ 70.43 տոկոս,
- «Բարգավաճ Հայաստան» կուսկացությունը – 103 824 կամ 8.27 տոկոս,
- «Լուսավոր Հայաստան» կուսակցութունը – 80 024 կամ 6.37 տոկոս:
Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը 101 է:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցությունների կամ դաշինքների ստացած ձայների թիվը բազմապատկվում է 101 թվով (ԱԺ-ի մանդատների նվազագույն թվով), բաժանվում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարին, որը 1 068 304 է:
Ստացվում է.
- «Իմ քայլը» դաշինք – 884 456 X 101 / 1 068 304 = 83,6 –> 84 մանդատ
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 103 824 X 101 / 1 068 304 = 9, 8 –> 10 մանդատ
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 80 024 X 101 / 1 068 304 = 7,5 –> 7 մանդատ
Ընդհանուր ստացվում է 101 մանդատ:
Պատգամավորական 4 մանդատ կբաշխվի ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով:
Վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնություններն են համարվում՝ ասորիները, ռուսները, քրդերը, եզդիները:
Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ գործակիցների նվազման հերթականության:
Ստացվում է, որ բոլոր 4 մանդատները հասում են «Իմ քայլը» դաշինքին:
Սակայն, պետք է հաշվի առնել, որ ստացված մանդատների թվին համապատասխան 1/3-ը պետք է կազմեն 2-րդ և 3-րդ քաղաքական ուժերը:
Տվյալ պարագայում Իմ քայլը դաշինքի նկատմամբ 1/3-ը ապահովելու համար մյուս երկու ուժերին կլրացվի ևս 44 մանդատ:
Երկու ուժերի միջև մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. այդ կուսակցության ստացած մանդատների թիվը բազմապատկվում է լրացուցիչ մանդատի թվով, և բաժանվում լրացուցիչ մանդատներ ստացող կուսակցությունների՝ մինչև լրացուցիչ մանդատներ տալը ստացված մանդատների ընդհանուր թվի վրա (17) և առանձնացվում են ամբողջ թվերը:
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 10 X 44 / 17 = 25,8 -> 26 մանդատ
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 7 X 44 / 17 = 18,1 մանդատ:
Այսպիսով, Ազգային ժողովի 7-րդ գումարման նստաշրջանում կլինի 132 պատգամավոր, որից կբաշխվեն.
- «Իմ քայլը»- 88 մանդատ
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 26 մանդատ
- «Լուսավոր Հայաստան» – 18 մանդատ:
Հիշեցնենք, որ սրանք նախնական տվյալներ են և հնարավոր է փոփոխություններ լինեն: Փոփոխություններ կլինեն նաև ներկայացված ցուցակներում, քանի որ հնարավոր է, որ նրանցից ոմանք այլ պաշտոնում նշանակվեն և չստանձնեն պատգամավորի մանդատը:
Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը զույգ է, ապա մանդատների թվի 50 %-ին հավասար թվով մանդատներ տրվում են կուսակցության համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին: Եթե կուսակցության ստացած մանդատների թիվը կենտ է, ապա մանդատների թվի 50 տոկոսի ամբողջ մասին հավասար թվով մանդատները բաշխվում են ընտրական տարածքների միջև: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների մնացած մասը տրվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված ցուցակների համաձայն.
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակի առաջին 88 անձիք են
- Փաշինյան Նիկոլ Վովայի – Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (ՔՊԿ)
- Միրզոյան Արարատ Սամվելի – ՔՊԿ
- Նազարյան Լենա Ռաֆայելի – ՔՊԿ
- Ավինյան Տիգրան Արմենի – ՔՊԿ
- Հարությունյան Արայիկ Էդուարդի – ՔՊԿ
- Սիմոնյան Ալեն Ռոբերտի – ՔՊԿ
- Միքայելյան Սասուն Մեխակի – ՔՊԿ
- Մակունց Լիլիթ Կամոյի – ՔՊԿ
- Պապիկյան Սուրեն Ռաֆիկի – ՔՊԿ
- Բաթոյան Զարուհի Վալերիանի – ՔՊԿ
- Աղաջանյան Էդուարդ Արթուրի – ՔՊԿ
- Ռուբինյան Ռուբեն Կարապետի – ՔՊԿ
- Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի – ՔՊԿ
- Հայրապետյան Մխիթար Իոսիֆի – ՔՊԿ
- Սանասարյան Դավիթ Տարոնի – ՔՊԿ
- Կարապետյան Մարիա Էվրադի – ՔՊԿ
- Արշակյան Հակոբ Վրեժի – ՔՊԿ
- Թորոսյան Արսեն Գեւորգ – ՔՊԿ
- Մկրտչյան Արեն Միքայելի – ՔՊԿ
- Խաչատրյան (Թուխիկյան) Նարինե Լեւոնի – անկուսակցական
- Սարգսյան Գարիկ Մնացականի – ՔՊԿ
- Գրիգորյան Էրիկ Էմիլի – անկուսակցական
- Սանոսյան Գնել Հենզելի – ՔՊԿ
- Աբրահամյան Գայանե Ասքանազի – անկուսակցական
- Սարգսյան Տրդատ Նորիկի – ՔՊԿ
- Ղուկասյան Անդրեյ Սերժիկի – ՔՊԿ
- Գեւորգյան Դավիթ Հովիկի – ՔՊԿ
- Բադալյան Լուսինե Խաչիկի – ՔՊԿ
- Սարուխանյան Կարեն Հակոբի – ՔՊԿ
- Բեղլոյան Անուշ Էդվարդի – ՔՊԿ
- Ղալումյան Վահե Վոլոդիայի – ՔՊԿ
- Կոնջորյան Հայկ Արսենի – անկուսակցական
- Հովակիմյան Վահագն Միսակի – ՔՊԿ
- Սիմիդյան Հակոբ Կարապետի – ՔՊԿ
- Աղազարյան Հովիկ Հովսեփի – ՔՊԿ
- Տիգրանյան Հերիքնազ Սարգսի – անկուսակցական
- Սողոմոնյան Եղիշե Հենրիկի – Առաքելություն կուսակցություն
- Բաբայան Նարեկ Վարուժանի – ՔՊԿ
- Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի – ՔՊԿ
- Խաչատրյան Արամ Մայիսի – ՔՊԿ
- Փամբուխչյան Արմեն Սոկրատի – ՔՊԿ
- Ցոլակյան Ֆելիքս Խոստեղի – անկուսակցական
- Թորոսյան Շիրակ Արտեմի – անկուսակցական
- Կարապետյան Աննա Սամվելի – ՔՊԿ
- Գեւորգյան Հայկ Հերբերտի – անկուսակցական
- Քոչարյան Անդրանիկ Գրիգորի – անկուսակցական
- Իգիթյան Հովհաննես Հենզիկի – անկուսակցական
- Դավոյան Արփինե Հրահատի – ՔՊԿ
- Բոշյան Արման Արամի – ՔՊԿ
- Եղոյան Արման Աշոտի – ՔՊԿ
- Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի – ՔՊԿ
- Պողոսյան Քրիստինե Ատոմի – ՔՊԿ
- Վարդանյան Վլադիմիր Դավիթի – ՔՊԿ
- Ուլիխանյան Տիգրան Արմենի – ՔՊԿ
- Սարգսյան Հայկ Զարեհի – ՔՊԿ
- Ղազարյան Թագուհի Արարատի – ՔՊԿ
- Ջուլֆալակյան Արսեն Լեւոնի – անկուսակցական
- Բաղդասարյան Նիկոլայ Յուրիի – ՔՊԿ
- Հովհաննիսյան Հովհաննես Վահագնի – ՔՊԿ
- Ղազարյան Սոնա Արայի – ՔՊԿ
- Մկրտչյան Կորյուն Լեւոնի – Առաքելություն կուսակցություն
- Մանուկյան Արտակ Չուբարի – անկուսակցական
- Գրիգորյան Սուրեն Սամվելի – ՔՊԿ
- Գալստյան Մերի Արսենի – անկուսակցական
- Զեյնալյան Նարեկ Արտավազդի – ՔՊԿ
- Դանիելյան Համազասպ Գրիգորի – անկուսակցական
- Գաբրիելյան Սիսակ Արմենի – ՔՊԿ
- Թովմասյան Թագուհի Մանուելի – ՔՊԿ
- Առաքելյան Էդգար Արմենի – անկուսակցական
- Գեւորգյան Գոռ Գեւորգի – անկուսակցական
- Թունյան Բաբկեն Էդիկի – անկուսակցական
- Հայրապետյան Տաթեւիկ Արմենի – ՔՊԿ
- Խաչատրյան Արմեն Էդմոնդի – ՔՊԿ
- Ավետիսյան Սոս Վահեի – ՔՊԿ
- Թեւոսյան Վահագն Գոռի – անկուսակցական
- Վարդանյան Ծովինար Գեւորգի – ՔՊԿ
- Դավթյան Արթուր Ռազմիկի – ՔՊԿ
- Զոլյան Միքայել Սուրենի – անկուսակցական
- Կարապետյան Վարազդատ Աշոտի – անկուսակցական
- Ջուլհակյան Արուսյակ Թովմասի – ՔՊԿ
- Խանդանյան Սարգիս Հայկի – ՔՊԿ
- Հովհաննիսյան Արթուր Ղարիբի – ՔՊԿ
- Մանուկյան Արթուր Իշխանի – ՔՊԿ
- Ստեփանյան Լիլիթ Սասունի – ՔՊԿ
- Ղահրամանյան Նարեկ Սամվելի – ՔՊԿ
- Երանյան Գոռ Հովհաննեսի – անկուսակցական
- Մխչյան Կարապետ Մանուկի – ՔՊԿ
- Մաթեւոսյան Զարուհի Գեղամի – ՔՊԿ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի առաջին 26 անձիք են
- Ծառուկյան Գագիկ Նիկոլայի – ԲՀԿ
- Մելքումյան Միքայել Սերգեյի – ԲՀԿ
- Գրիգորյան Արթուր Գրիշայի – ԲՀԿ
- Զոհրաբյան Նաիրա Վահանի – ԲՀԿ
- Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի – ԲՀԿ
- Աբովյան Արման Վլադիմիրի – ԲՀԿ
- Էնֆիաջյան Վահե Սարգսի – ԲՀԿ
- Տոնոյան Իվետա Սասունի – ԲՀԿ
- Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի – ԲՀԿ
- Բագրատյան Սերգեյ Պապաշի – ԲՀԿ
- Մանուկյան Դավիթ Անդրանիկի – ԲՀԿ
- Իսայան Շաքե Ռոբերտի – ԲՀԿ
- Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի – ԲՀԿ
- Գրիգորյան Վարդևան Ֆաբրիցուսկի – ԲՀԿ
- Ղուկասյան Վարդան Կոլյայի – ԲՀԿ
- Առուստամյան Նորա Սեդրակի – ԲՀԿ
- Ստեփանյան Տիգրան Վաչիկի – ԲՀԿ
- Վարդանյան Վարդան Նահապետի – ԲՀԿ
- Մադաթյան Հրանտ Ռոբերտի – ԲՀԿ
- Պողոսյան Կարինե Համլետի – անկուսակցական
- Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի – ԲՀԿ
- Սողոմոնյան Սողոմոն Սերյոժայի – ԲՀԿ
- Դալլաքյան Վոլոդյա Ավետիքի – ԲՀԿ
- Խաչատրյան Մարինա Կոլյայի – ԲՀԿ
- Նազարյան Հակոբ Աշոտի – ԲՀԿ
- Մնացականյան Գրիշա Ժորիկի – ԲՀԿ
«Լուսավոր Հայաստան» կուսկացության համամասնական ցուցակի առաջին 18 անձիք են
- Մարուքյան Էդմոն Հրաչիկի –ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր
- Թանդիլյան Մանե Վանյայի –ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախկիննախարար
- Բաբաջանյան Արման Շամիրի – «Սկիզբ մեդիա կենտրոն»-ի տնօրեն
- Գորգիսյան Գևորգ Սամվելի –ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր
- Սիմոնյան Տարոն Վարդանի – ԵՊՀ դոցենտ, «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» ՓԲԸիրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
- Խաչատրյան Արկադի Սանասարի –Կենտրոնական Բանկի նախագահի խորհրդական
- Սամսոնյան Անի Տաճատի –Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության անդամ
- Բաբայան Հարություն Վիլիկի –«Վի Էյչ Էյչ» ՍՊԸ հիմնադիր
- Եղիազարյան Արմեն Էդիկի – Լոռու մարզի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիաՀԿ նախագահ, «Պիրամիդա Կվինտ»ՍՊԸ՝ հիմնադիր
- Կոստանյան Աննա Մայիսի – ԼՀԿ Կառավարման խորհրդի անդամ
- Սիմոնյան Կարեն Մանվելի –ՀՀ Ազգային Ժողով, պատգամավորի օգնական
- Գրիգորյան Սրբուհի Էդիկի – Սիսիանի «Կանանց ռեսուրս կենտրոնի» ղեկավար
- Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի – «Հորիզոն» ՍՊԸ ինժիներ
- Մակարյան Մկրտիչ Մարատի – «Նոր Բայազետ» ՍՊԸ՝ տնօրեն
- Ղուկասյան Կարինե Նորիկի – «Հույս Հայաստանի համար» բարեգործական կլինիկա, ատամնաբույժ
- Կակոսյան Լևոն Աշոտի – «Ալմարի» ՍՊԸ հիմնադիր
- Կարապետյան Արփի Ռուբենի – «Կասկադ Քնսալթընթս» ՓԲԸ՝ գլխավոր տնօրեն, Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ
- Ղազարյան Վահրամ Գրիգորի
Ալիսա Չիլինգարյան