Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի Նիկոլ Փաշինյանը

2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ քայլը»  դաշիքնի կողմից առաջադրված և պատգամավորի թեկնածուների ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Իրավաբան.netը հաջորդաբար ներկայացնում է 11 քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերը:

Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է մեկ մեքենա՝ Hyundai Sonata 2.4 (2012 թ):

Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են՝ 12 միլիոն 498 հազար դրամ: Սա ստացվել է 3 աղբյուրից՝ որպես ԱԺ պատգամավոր ստացած աշխատավարձից, որպես ՀՀ վարչապետ ստացած աշխատավարձից և Անտարես ՍՊԸ-ի կողմից տրված հոնորարից:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանի դրամական միջոցները կազմել են 1800 դոլար:

Այժմ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի ժամանակվոր պաշտոնակատարն է:

 

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել