Կառավարության որոշմամբ աշխատանքային օրը հանրապետության մի հատվածում կտեղափոխվի

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 29-ին որոշում կընդունի Շիրակի և Լոռու մարզերում 2018 թվականի դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել 2018 թվականի դեկտեմբերի 15-ը` շաբաթ օրը:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ՀՀ Շիրակի և ՀՀ Լոռու մարզերում քաղաքացիներին` Երկրաշարժի զոհերի` դեկտեմբերի 7-ի հիշատակի օրն այցելելու երկրաշարժի զոհերի գերեզմանները:

Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել