Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է.««Հրապարակ» թերթին կատարված հղումով մի քանի լրատվամիջոցներ նոյեմբերի 27-ին տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ մարզպետները համայնքապետերին կանչում և զգուշացնում են ընտրություններին իրենց նախատեսած տոկոսները «չխփելու» դեպքում գյուղապետի պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Մասնավորապես ըստ հրապարակման՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզի համայնքապետերին ասել է, որ ընտրություններից հետո «ընդունում-հանձնում» է կատարելու, թե ով ինչքանով է օգտակար եղել գործող իշխանություններին:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների մոնիթորինգի արդյունքում սույն տեղեկատվությունը քննարկման նպատակով ուղարկվել է ՀՀ Արարատի մարզի դատախազություն: Մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի կողմից ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հանձնարարվել է իրականացնել ստուգողական գործողություններ՝ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները պարզելու նպատակով»,-նշել է նա:
Հ.Գ. Շարահյուսությունն ու կետադրությունը՝ հեղինակի:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=299476377353880&id=100018745601811¬if_id=1543403341637585¬if_t=notify_me