ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ վարույթում հարուցված քրեական գործը: Այս մասին հյատնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
ՀՀ ՀՔԾ վարույթում՝ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է առերևույթ հանցագործության դեպք՝ նկարագրված դեպքերի հետ չառնչվող այլ դեպք:
Մասնավորապես` տվյալներ են ձեռք բերվել՝ քաղաքացու կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով առերևույթ հափշտակություն կատարելու վերաբերյալ:
Փաստի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե և ընդունվել Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանման վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: