Փողոցի անվանափոխությունը՝ Երևանում

Մարշալ Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին կանվանակոչվի Ռաֆայել Լեմկինի անունով:

«Լույս» խմբկացության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ նրանք չեն մասնակցի քվեարկությանը, քանի որ չեն տեսնում փակուղին անվանակոչելու կարիք:

Ավագանու անդամ Անի Սամսոնյանն էլ հայտնեց, որ «Լեմկինի անվան փակուղի» լավ չի հնչում:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ նշեց, որ որոշումը ամբողջությամբ իրավաչափ և իրավազոր է:

Որոշումը 46 կողմ ձայնով ընդունվեց:

Նշենք, որ     Ռաֆայել Լեմկինը հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ է: Նա էական ներդրում է ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասինկոնվենցիայի ընդունման գործում, ներկայացրել է կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը:

Լեմկինը «ցեղասպանություն» եզրը ստեղծել է Լվովի համալսարանում ուսանելու տարիներին, նա բնորոշել է ցեղասպանությունն իր «Axis Rule in Occupied Europe» գործում։

Թեև թյուր կարծիք կա, թե Լեմկինը ցեղասպանություն եզրը մտածելէ հոլոքոստը բնութագրելու համար, բայց նրա նպատակն էր բնութագրել հնագույն ռազմական մարտավարությունը, որը վերակենդանացրել էին նացիստները. 1944 թվականին, երբ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրը, նա հիմք ընդունեց 1915 թվականի հայերի ոչնչացումը՝ որպես հիմնարար օրինակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել