Փողոցային առևտուր, սննդամթերքի վաճառք. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շրջայց է կատարել

Նոր Նորք վարչական շրջանում բացօթյա առևտրի կանխարգելմանն ուղղված միջոցառումները դրական արդյունք են արձանագրել: Վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը նոյեմբերի 22-ին աշխատանքային շրջայց է կատարել:

Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից:

Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցի հարակից մայթերին տեղակայված բացօթյա առևտրի կետեր և ներկայացրեց բացօթյա առևտուրն արգելող օրենքի դրույթները, ինչպես նաև այն բոլոր բացասական հետևանքները, որ կարող են առաջանալ արգելված վայրերից, մասնավորապես փողոցների հարակից մայթերին տեղակայված բացօթյա սննդամթերքի կետերից առևտուր իրականացնելիս։

Վարչական շրջանի ղեկավարը սննդի վաճառքով զբաղվող քաղաքացիներին զգուշացրեց և հորդորեց, որ չթույլատրված վայրերում սննդամթերքի առևտրով զբաղվելը ոչ միայն անթույլատրելի է իրավական տեսանկյունից, այլ նաև խիստ վտանգավոր հետևանքներ կարող է առաջացնել առողջության համար, քանզի չեն պահպանվում սննդամթերքի սանիտարական նորմերն ու անվտանգության կանոնները։

Այս ամենին զուգահեռ, բացօթյա առևտուր իրականացնող քաղաքացիները նաև անհարմարավետություն են առաջացնում մայթերով տեղաշարժվող քաղաքացիների համար:

Հաշվի առնելով այս ամենը և բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները, վարչական շրջանի ղեկավարը բացատրական աշխատանքներ տարավ առևտուր իրականացնող սուբյեկտների շրջանում և արձանագրվեցին առաջին դրական արդյունքները: Վարչական շրջանի ղեկավարը վարչական շենքում ընդունեց բացօթյա առևտուր իրականացնող քաղաքացիներին և վստահեցրեց, որ առաջիկայում, հնարավորության սահմաններում, ինչպես նաև օրենքի շրջանակներում կփորձի լուծել առևտուր իրականացնող անձանց տեղակայման խնդիրները։

https://www.facebook.com/NNORQ/videos/969480823251056/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել