Հայկ Մարությանի որոշումները՝ Երևանի կենդանաբանական այգու հետ կապված

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 23-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն.

Հիմք ընդունելով «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գործունեության հետ կապված  հանրային քննարկումները և բարձրացված հարցերն ու խնդիրները,  ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով՝

«Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նախորդ 3 տարվա ֆինանսատնտեսական գործունեությունն ուսումնասիրելու  նպատակով կստեղծվի  հանձնաժողով,  հետևյալ կազմով.

Հանձնաժողովի նախագահ

Գուրգեն Դարբինյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության  վարչության գլխավոր մասնագետ

Հանձնաժողովի անդամներ           

Փիրուզա Հակոբյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության  վարչության առաջատար մասնագետ,
Արմեն Գևորգյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ,
Կարապետ Հովհաննիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ:

Ուսումնասիրությունները կսկսվեն 2018թ. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 21-ը:
Մինչև 2018թ դեկտեմբերի 27-ն ուսումնասիրության արդյունքներն կամփոփվի և կներկայացվի Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանին:

Մեկ այլ որոշմամբ քաղաքապետը հանձնարարել է  կենդանաբանական այգու գործունեության հետ կապված խնդիրների վերհանման և  ուսումնասիրման, ինչպես նաև կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերի քննարկման  նպատակով ստեղծել  աշխատանքային խումբ  հետևյալ կազմով՝

Աշխատանքային խմբի ղեկավար
Էմին Թորոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Աշխատանքային խմբի անդամներ
Եղիշե Սարգսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի տեղակալ,
Սեդա Կոտոլիկյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության կազմակերպությունների եկամուտների և ծախսերի և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ,
Կարինե Դանիելյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության նորմատիվ ակտերի մշակման և իրավական փորձաքննության բաժնի պետ,
Գոռ Մուրադյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության կազմակերպման բաժնի պետ,
Գայանե Անտոնյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ,
Սամվել Գևորգյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության, շինարարության և բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ,

Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է.
1) Երևանի կենդանաբանական այգում առկա խնդիրների լիարժեք  վերհանման, դրանց ամբողջական քննարկման, համապատասխան լուծումների համար անհրաժեշտ առաջարկությունների ձևավորման  նպատակով ներգրավել շահագրգիռ անձանց և  կազմակերպությունների ներկայացուցիչներին,
2) Երևանի պաշտոնական կայքում տեղադրել համապատասխան հայտարարություն՝  շահագրգիռ անձանց և  կազմակերպությունների ներկայացուցիչների քննարկումներին մասնակցելու հայտերի ներկայացման ժամկետների, մասնակցության քանակի, տեղի, ժամի և այլ անհրաժեշտ տվյալների մասին:

Ուսումնասիրությունները կանցկացվեն  2018թ. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 21-ը:

Աշխատանքային խմբի ղեկավարին մինչև 2018թ դեկտեմբերի 27-ն ուսումնասիրության արդյունքներն ու առաջարկներն կամփոփի և կներկայացնի  Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել