Քաղաքապետարանը որպես նվիրաբերություն կընդունի «Երևան 2800» տոնակատարության համար ձեռք բերված գույքը

Վաղը՝ նոյեմբերի 27-ին, Երևանի ավագանին որոշում կընդունի որպես նվիրատվություն ընդունել «Երևան 2800» մշակութային հիմնադրամի
47 միլիոն 463 հազար դրամ արժեքով գույքը համաձայն՝ հավելվածի:

«Երևան 2800» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետին հասցեագրված 2018 թվականի նոյեմբերի 2-ի համար 12 գրությամբ ներկայացրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 2-ի նիստի N9 արձանագրությունը և խնդրել է նշված գույքը Երևան համայնքին նվիրելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 597-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նվիրառուն իրավունք ունի մինչև նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից: Այդ դեպքում նվիրատվության (նվիրաբերության) պայմանագիրը համարվում է լուծված:

Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ընդունել Երևան համայնքին նվիրվող գույքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել