ՃՈ-ն՝ ճանապարհային նշանների վրա Ամանորի տոնական զարդարանքներ դնելու մասին

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Ամանորի տոնական զարդարանքներ են դրվել ճանապարհային նշանների վրա:

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ ՃՈ-ի և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն մայրաքաղաքում տոնական օրերի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ: Աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տոնական ձևավորումը կազմակերպելու այնպես, որ չսահմանափակվի ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել