Քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.
1.Հայկական կինոարվեստի զարգացման և հայ կինոյի Ոսկե ֆոնդի բազմաթիվ ֆիլմերի արտադրության գործում ներդրած նշանակալի ավանդի համար կինոօպերատոր Լևոն Աթոյանցին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»։