Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել պաշտոնների դասակարգման և չափանիշների սահմանման մասին

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 16-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

1. Սահմանել պաշտոնների դասակարգման և չափանիշների սահմանման «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները համապատասխան մարմինների վրա տարածելու ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ժամանակացույցով նախատեսված վերապատրաստումների ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում, համապատասխան մարմինները, օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն են ներկայացնում նոր չափանիշներով գնահատված և դասակարգված պաշտոնների անվանացանկի և պաշտոնների անձնագրերի նախագծերը:

3. Մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ համապատասխան մարմինների անվանացանկում լրացվող նոր քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը կազմվում են նախկինում հաստատված հավասարազոր քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի չափանիշներին և ձևին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել