Դեկտեմբեր ամսվա տոնական օրերը և սպասվող կարևոր իրադարձությունները

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), դրանք ոչ աշխատանքային օրեր են:

Օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է նաև, որ դեկտեմբերի 7-ին նշվում է  երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, այն աշխատանքային օր է։

Դեկտեմբերի 9-ին նշվում է Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օրը:

Դեկտեմբեր ամսին կլինի աշխատանքային 20 և ոչ աշխատանքային 11 օր:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կանցկացվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել