ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը. Тасс

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները այսօր՝ նոյեմբերի 8-ին, Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն նոր գլխավոր քարտուղարի հարցը:

Նշենք, որ նա փոխարինելու է գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչված Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին:

Тасс-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նա նշել է, ոչ դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում  3 հնարավոր տարբերակ. «Գագաթնաժողովը սկզբում կանցկացվի փոքր կազմով: Կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը՝ փակ ռեժիմով»:

Նրա խոսքով՝ հայկական կողմը պնդել է, որ  մինչև 2020թ. մայիս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու տարբերակը: Բացի այդ, կան ևս երկու տարբերակներներ: Ըստ այդմ, կամ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ով այս պահին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել