ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ. «Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական, բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն:
Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն»,-նշել է նա: