Արվեստաբան, կինոքննադատ Արմեն Մեդվեդևը նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգևատրվել է Պատվո շքանշանով։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 14-րդ հոդվածը.
Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև կինեմատոգրաֆիայի ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար Արմեն Նիկոլայի ՄԵԴՎԵԴԵՎԻՆ պարգևատրել Պատվո շքանշանով»,-նշված է նախագահի հրամանագրում: