Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ ոստիկանության ծառայողների աշխատավարձը ցածր է. «Չի համապատասխանում այն կյանքին, որը կա: Հնարավոր է բարձրանա»:
«Օրեր առաջ ես հաստատեցի կանոնակարգ, որով հաստատվում է աշխատաժամերի հետ կապված հարցերը: Ամեն ինչ բխում է օրենքից: Ոստիկանությունը մեծ ընտանիք է, կլինեն դժգոհողներ, մարդիկ չեն կարողանում 4-5 հոգով մի ընտանիքում «յոլա գնալ», իսկ սա բազմահազարանոց համակարգ է: Կան այնպիսիները, որ լավն էլ անես՝ դժգոհելու են, վատն էլ անես՝ դժգոհելու են: Մարդ կա՝ գիշեր-ցերեկ աշխատում է ու չի դժգոհում, մարդ էլ կա բան չի անում՝ դժգոհում է: Բան չանողներից մենք պատրաստվում ենք ազատվել»,-նշեց Օսիպյանը:
Ոստիկանապետը ևս մեկ անգամ նշեց, որ ոստիկանության համակարգը ամեն օր կատարելագործվում է: