«Ով իրեն խելոք չի պահում». Վալերիյ Օսիպյանը՝ «ասֆալտին փռելու» գործընթացի մասին

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ «ասֆալտին փռելու» գործընթացը շարունակվում է:

«Ով իրեն խելոք չի պահում, օրենքի սահմաններում, այսպես ասած, լինում են այդպիսի գործընթացներ, նախկինում էլ են եղել, այսօր էլ և վաղն էլ են լինելու»,-նշել է նա:

Օսիպյանը նշեց նաև, որ «ասֆալտին փռելու» օպերացիայի արդյունքում օլիգարխները և նրանց թիկնապահները «խելոքացել են». «Ավելի օրինապահ են դարձել»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել